«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Սահմանադրական դատարան կարող է դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերում։
Մինչդեռ 168-րդ հոդվածի նշված կետերով սահմանված դեպքերը չեն ներառում Սահմանադրության փոփոխությունների նախագծի համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու պատգամավորների իրավունքը։
Մարուքյանը մեկնաբանել է՝ «սա նշանակում է, որ Սահմանադրությունը՝ Հրայր Թովմասյանի համահեղինակած 2015-ի խմբագրությամբ, իրավունք չի տալիս պատգամավորներին այս հարցով դիմել Սահմանադրական դատարան»:
Նա նշել է, որ շարունակում են քննարկումները ԲՀԿ գործընկերների հետ՝ հնարավոր լուծումներ գտնելու կապակցությամբ: