Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը խիստ քննադատել է աշխատանքային վիզաների տրամադրումը որոշ ժամանակով կասեցնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ գրում է Lenta.ru կայքը:
Իլոն Մասկն իր տեսակետը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Ընդհանրապես համաձայն չեմ տվյալ սահմանափակումներին: Վիզային բարեփոխումներն իմաստ ունեն, սակայն այս մեկը շատ մասշտաբային է»,- գրել է ձեռներեցը:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները մինչև տարեվերջ կասեցրել է աշխատանքային ժամանակավոր վիզաների տրամադրումը: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա խոսքով՝ այդ որոշումը «շատերին կերջանկացնի»: