Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մինչև 2020-ի վերջ երկարաձգել է օտարերկրացի
աշխատակիցների Գրին քարտի որոշ տեսակների, կասեցված վիզաների տրամադրումը սառեցնելու ժամկետը: Այս մասին գրում է BBC-ն:
Սպիտակ տնից հայտնում են, որ ԱՄՆ վարչակազմի որոշումը պայմանավորված է համավարակի պատճառով տնտեսապես տուժած ամերիկացիների համար աշխատատեղերի ստեղծմամբ:
Դոնալդ Թրամփի քննադատները, սակայն, համոզված են, որ Սպիտակ տունը կորոնավիրուսի համավարակի շահարկման շնորհիվ փորձում է խստացնել միգրացիոն օրենքները:
Գրին քարտի տրամադրման սառեցումից կտուժի մոտ 525000 մարդ: Խոցելի խմբում կհայտնվեն Սիլիկոնային հովտի ընկերությունների օտարերկրացի աշխատակիցները, ԱՄՆ սեզոնային աշխատանքի մեկնածները, ինչպես նաև համալսարանների ուսանողները: