Իզմիրի գլխավոր հանրապետական դատախազությունը ահաբեկչական խմբավորման հետ կապի մեղադրանքով 16 անձի ձերբակալման որոշում է կայացրել` գրում է Ermenihaber-ը։
Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ-PKK) դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում կասկածյալների հայտնաբերման նպատակով հունիսի 23-ի առավոտյան Իզմիր նահանգում հատուկ ոստիկանական գործողություններ են իրականացվել։
16 կասկածյալներից 13-ը հայտնաբերվել և ձերբակալվել են, մյուս 3-ի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։