Թուրքական ու ֆրանսիական հածանավերի միջադեպն ապացուցում է, որ «ՆԱՏՕ-ի ուղեղը մեռած է»: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ գրում է РИА Новости-ն:
Ֆրանսիայի ղեկավարը տեղի ունեցածն անվանել է անընդունելի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիբիայի ափերին ֆրանսիական հածանավը փորձել է մոտենալ թուրքական նավին՝ կասկածելով զենքի մաքսանենգության մեջ: Սակայն, պաշտոնական Փարիզի հավաստմամբ, թուրքական երեք այլ ռազմանավեր, զենքն ուղղելով ֆրանսիական հածանավի ուղղությամբ, հրաժարվել են կատարել թուրքական նավը ստուգելու պահանջը:
Ֆրանսիական կողմը դա որակել է որպես ագրեսիվ վարքագիծ: Միաժամանակ, Թուրքիան հայտնել է, որ ֆրանսիական հածանավը վտանգավոր մանևրումներ է կատարել, իսկ թուրքական նավերի ռադարներն ուղղվել են հածանավի գործողություններին հետևելու համար: