Հունիսի 22-ին, ժամը 2-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, Մարց-Լորուտ ճանապարհին ստուգել են Ահնիձոր գյուղի 56-ամյա մի բնակչի փայտանյութով բեռնված «ԳԱԶ-53-12» մակնիշի մեքենան:
Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ երեք օր առաջ բենզասղոցով իրենց գյուղի հանդամասում հատած հաճարենին տեղափոխում է ծանոթի տուն:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: