Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում` հայտնելով, որ ընթացքի մեջ են մի շարք ծրագրեր:
«Գյուղ առ գյուղ շենացնելու ենք, սուբվենցիոն ծրագրերի կենսական բաղադրիչներից է նաև համայնքներում տարիներով մաշված կամ իսպառ բացակայող ջրամատակարարման, նաև ջրահեռացման համակարգերի կառուցումն ու վերանորոգումը:
Արդեն իսկ ընթացքի մեջ են հետևյալ ծրագրերը.
Լոռու մարզ
Լուսաղբյուր համայնքում ոռոգման ցանցի նորոգում
Ծաղկաբեր համայնքի 1-ին փողոցի ջրագծի նորոգում
Գեղարքունիքի մարզ
Ծովինար համայնքում ոռոգման առուների կառուցում
Վերին Գետաշենում ոռոգման ներքին ցանցի վերակառուցում»։