Հունիսի 23-ին՝ ժամը 11.30-ի դրությամբ, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 75 հիվանդ է բուժվում, 68-ը Շիրակի մարզի բնակիչ են՝ տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչև օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 238 բնակիչ։
Այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 940 քաղաքացի, նրանցից 205-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացնում է առողջության առաջնային օղակը։
33 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 16 դեպք։
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 3666 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 22-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 2312 նմուշառման հետազոտություն։