«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է Ազգային ժողովի պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝ խորհրդարանի ընդունած որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար:
Կուսակցության հայտարարության համաձայն` Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հակասում է Սահմանադրության 169-րդ հոդվածին, նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածին, որը նախատեսում է՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո պետք է ներկայացվի Սահմանադրական դատարան՝ պարզելու առաջարկվող փոփոխությունների համապատասխանությունը Սահմանադրությանը։
ԲՀԿ-ն դիմել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ միանալու ստորագրահավաքին: