Հունիսի 23-ին Արթուր Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ «2019 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկում» օրակարգային հարցով: Բացելով նիստը՝ Արթուր Հարությունյանն ամփոփել է ԱԺ մշտական հանձնաժողովներում և խմբակցություններում տեղի ունեցած քննարկումները և հույս հայտնել, որ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո կատարողականը կհաստատվի ԱԺ հերթական նիստում:
Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը ևս անդրադարձել է կատարողականի շուրջ քննարկումներին՝ ընդգծելով պատգամավորների առաջարկած որոշ նկատառումների կարևորությունը և պատրաստակամություն հայտնել դրանց շուրջ հետագայում ծավալել քննարկումներ:
Հանձնաժողովը 4 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ դրական եզրակացություն է տվել 2019 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը: