ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ ասֆալտապատվել է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքի ճանապարհը:
«Գյուղի 22-րդ միջհամայնքային փողոցը գլխավոր ճանապարհին կապող հիմնական փողոցն է, որով անցնում է տրանսպորտային միջոցների 80 տոկոսը։
Այս տարի Արծվանիստում սուբվենցիոն ծրագրով կառուցվելու է նաև նոր ջրատար, որն ապահովելու է շուրջ 3000 շահառուի անխափան ջրամատակարարումը»,- տեղեկացրել է նախարար Պապիկյանը: