ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող հերթապահ մանկապարտեզներում:
Տեսչական մարմնի աշխատակիցները միաժամանակ մշտադիտարկում են իրականացնում Երևան քաղաքում գործող ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում:
Ստուգայցերի նպատակն է վերահսկել մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումները:
Կրթության տեսչական մարմնի արձանագրած խախտումների մասին տեղեկությունը ներկայացվում է պարետատուն: