Սահմանադրական դատարանի որոշումը կարող է ազդեցություն ունենալ «Մարտի 1»-ի գործի վրա: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով ՍԴ-ում Քոչարյանի դիմումի հնարավոր քննությանը:
«Այս ամբողջը ձեռնարկվել է մի նպատակով՝ թույլ չտալ, որ ՍԴ-ն այդ գործով կայացնի իր որոշումը: Արվում է ամեն ինչ, որ ՍԴ գործող կազմը չքննի Քոչարյանի դիմումը: Անհասկանալի է, որ մեկ հոգու ամեն գնով պատասխանատվության ենթարկելու նպատակով պետական ինստիտուտի նկատմամբ նման ոտնձգություններ են իրականացվում»,- ասաց պաշտպանը:
Նրա խոսքով՝ հետաքրքրիր կլինի, թե ինչպես են իրենց դրսևորելու ՍԴ այն անդամները, որոնք շարունակելու են պաշտոնավարել: