ԱՄՆ-ում կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 1 միլիոն մարդ: Ներկա պահին նրանց թիվը կազմում է 1,002,929: Երկրում վարակված է 2,388,153 մարդ, մահացել է 122 610 հիվանդ: Այս մասին են վկայում Worldometers կայքի տվյալները:
ԱՄՆ-ն վարակակիրների և մահացության ցուցանիշով աշխարհում առաջին տեղում է: Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1,1 միլիոնը: Ներկա պահին երկրում կա 1,111,348 վարակված մարդ: Մահացել է 51 407-ը, ապաքինվել է 594 104-ը:
Վարակակիրների ցուցանիշով երրորդը Ռուսաստանն է` 592 280, մահերի թիվը 8206 է, ապաքինվել է 344 416 մարդ:
Հավելենք, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 9,192,712 մարդ, որոնցից մահացել է 474 445-ը, ապաքինվել է 4,939,382 մարդ: