Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Արմեն արգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում գրել է․
«Ի դեմս Ձեզ՝ Հայաստանն ունի առաջնորդ և հայրենասեր անձ, ով իր ողջ ուժերը ներդնում է հանուն երկրի և ժողովրդի բարօրության։
Ղազախստանին ու Հայաստանին երկար տարիներ կապում են բարեկամական հարաբերություններն ու փոխըմբռնումը։ Համոզված եմ, որ Ձեր գործունեությունը հետագայում ևս նպաստելու է բազմակողմ և երկկողմ համագործակցության ընդլայնմանը՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության»։
Ղազախստանի երկրորդ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, շնորհավորելով նախագահ Արմեն Սարգսյանին, իր ուղերձում նշել է․
«Ձեր կյանքի և քաղաքական ուղու հարուստ փորձը, Հայաստանի կայուն զարգացման գործում ծանրակշիռ ներդրումը հայրենիքին անձնվիրաբար ծառայելու վառ օրինակ են, ինչն արդարացիորեն Ձեզ արժանացրել է անկեղծ հարգանքի և մեծ հեղինակության ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-ղազախական հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության ամուր կապերի և փոխվստահության վրա, հետագայում ևս կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»: