ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ անդրադարձավ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածման տեմպերին ու տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցությանը: «Որոշեցինք որդեգրել կորոնավիրուսին զուգահեռ ապրելու ռազմավարություն, հակառակ դեպքում եթե մենք ամբողջությամբ կենտրոնանանք միայն ու միայն առողջապահական սեգմենտի վրա, ոչ թե տնտեսական անկում կունենանք, այլ՝ տնտեսական փլուզում: Ուստի մենք որոշեցինք գնալ նման ճանապարհով, որ թույլ չտանք տնտեսության փլուզում»,- հայտարարեց վարչապետը՝ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ: