Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութն ինքնին կարևոր է, սակայն, համադարման չէ՝ գրում է РИА Новости-ն: Վարակին դիմակայել կարելի է կանխարգելիչ միջոցները պահպանելով:
«Պատվաստանյութն ինքնին չափազանց կարևոր է, սակայն համադարման չէ: Սպառնալիքին կարելի է դիմակայել միայն սանիտարական կանխարգելիչ համալիր միջոցների պահպանմամբ»,- հայտարարել է Կրեմլի ղեկավարը ռուսաստանցիներին ուղղված իր ելույթում: