ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հունիսի 22-ին ընդունել է քաղաքացի Ռուզաննա Ադալանյանին:
Հանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը, ծանոթանալով ընդունելությանը ներկայացած քաղաքացու հարցերին, ինչպես նաև լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները, տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ քաղաքացու կողմից բարձրացված հարցերն ուսումնասիրելու և այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։
Քննչական կոմիտեի նախագահը Ռուզաննա Ադալանյանին վստահեցրել է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար: