Խորհրդարանը քիչ առաջ 89 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն իր ելույթում ասաց, որ Հայաստանն արժանի է ունենալ հանրության վստահությունը վայելող Սահմանադրական դատարան և խորհրդարանի պարտավորությունն է լուծել ՍԴ ճգնաժամը՝ ապահովելով բնականոն զարգացումը: Ասաց՝ այս նախաձեռնությունն արվում է հանուն Հայաստանի Հանրապետության:
Նշենք, որ նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման կդրվի այսօր: Մինչ այդ պատգամավորները կարող են երեք ժամվա ընթացքում գրավոր ներկայացնել նախագծի վերաբերյալ իրենց առաջարկները:
Հիշեցնենք՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չէին մասնակցում ԱԺ արտահերթ նիստին: