Պարետի սահմանած նորմերի պահպանման նպատակով հունիսի 21-ի դրությամբ իրականացվել է 33319 ստուգում, որից միայն 517-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը: