ԱԺ արտահերթ նստաշրջան է գումարվել օրակարգի մեկ հարցով. պատգամավորների 1/4-ի կողմից ներկայացված է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Գրանցվել է 87 պատգամավոր, հիմնական զեկուցողն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, որը ելույթի սկզբում անդրադարձավ Վենետիկի հանձնաժողովի ներկայացրած եզրակացությանը:
«Վենետիկի հանձնաժողովը ողջունել և պաշտպանում է այն մոտեցումը, որը դրված է այս փոփոխության հիմքում, և հիմնական առանցքի շուրջ Վենետիկի հանձնաժողովի հետ գոյություն ունի փոխադարձ ըմբռնում և կոնսենսուս:
Ինչ վերաբերում է այդ կոնսենսուսի իրացման ճանապարհի մոտեցումներին, էս դեպքում մենք շատ շնորհակալ ենք Վենետիկի հանձնաժողովին՝ արդյունավետ համագործակցության համար, և մենք առաջնորդվում ենք Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքով»,- ասաց Հովակիմյանը: