Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խորհրդարանում անդրադարձավ քաղաքական որոշ գործիչների կարծիքին, թե Վենետիկի հանձնաժողովը իրավունքը ակնհայտորեն ծառայեցրել է օրվա իշխանության քաղաքական նպատակներին:
Նախարարը նշեց, որ կարծիքը հիմնված է իրավունքի ընդհանուր սլզբունքների վրա:
«Այսինքն՝ Վենետիկի հանձնաժողովի նման հեղինակավոր կառույցը չի կարող որևէ կերպ, որևէ դեպքում իր հեղինակությունը և ընդհանրապես իրավունքի սկզբունքները մի կողմ դնել և որևէ երկրի, որևէ իշխանության համար հարմար տարբերակ մատուցել: Ընդ որում՝ մեր գործընկերները մշտապես դրա մասին խոսել են: Հետևաբար, իրենց խոսքում մեղադրել Վենետիկի հանձնաժողովին քաղաքականացված լինելու մեջ՝ անընդունելի է»,- նշեց Բադասյանը:
Արդարադատության նախարարը նկատեց, որ պնդումները, թե սա հնարավոր չէ իրականացնել առանց Սահմանադրական դատարանի, իրականությանը չեն համապատասխանում: Այստեղ հետադարձ ուժի սկզբունքը չի խախտվում, քանի որ հանձնաժողովի կարծիքի մեջ անդրադարձ անգամ չկա հետադարձ ուժին: