Սուբվենցիոն ծրագրերի հերթական խմբաքանակն է քննարկվել և հաստատվել միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում՝ Ֆեյսբուքի էջում գրել է Գեղարքունիքի մարզպետը և մանրամասն տեղեկացրել համայնքներում իրականացվելիք ծրագրերը: Դրանք են՝
Ներքին Գետաշեն համայնքի «Ոռոգման ցանցի կառուցում» և «Ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում», Վարդենիկ համայնքի «Փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցում և գոյություն ունեցող 3330 գծմ հատվածում էլ. լարերի և լուսատուների փոխարինում LED 60W, 5000k լուսատուներով», Նորատուս համայնքի «Ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգում».
Աստղաձոր համայնքի «Զորավար Անդրանիկի փողոցի արտաքին լուսավորության ցանցի կառուցում», Լուսակունք համայնքի «Թիվ 1 գլխավոր փողոցի գիշերային լուսավորության անցկացում», Ճամբարակ համայնքի «Թթուջուր բնակավայրի մանկապարտեզի 2-րդ հարկի վերանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքներ».
Սեմյոնովկա համայնքի «Նախկին մշակույթի տան տանիքի վերանորոգում»,
Ծովակ համայնքի «1956 թվականին կառուցված խմելու ջրի ջրագծի վերանորոգում»,
Ծակքար համայնքի «Բնական կամուրջ-հուշարձանը տանող ճանապարհի կառուցում և լուսավորում».
Ճամբարակ քաղաքի «Բաղրամյան, Բաբաջանյան, Գարեգին Նժդեհ փողոցների, Տիգրան Մեծ, Պարույր Սևակ փողոցների մայթերի և Սեպտեմբերի 21-ի փողոցի շենքի բակի ասֆալտապատման ու Նարեկացի փողոցի հետիոտնային ճանապարհի նորոգման աշխատանքներ».
«Թթուջուր, Վահան և Դպրաբակ բնակավայրերի վարչական շենքերի տանիքների և Ճամբարակ համայնքի վարչական շենքի 3-րդ հարկի վերանորոգման աշխատանքներ».
Մարտունի համայնքի «4 մանկապարտեզի շենքերի նորոգում» և Վարդենիկ համայնքի «Ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում»: