Հունաստանի զինուժի գլխավոր շտաբի պետ, գեներալ Կոնստանտինոս Ֆլորոսը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է կանխել Թուրքիայի ցանկացած սադրիչ գործողություն։
«Ով ոտնձգություն կանի հունական հողի նկատմամբ, մենք սկզբում նրան կվառենք, հետո նոր կհարցնենք, թե ով է»,- նշել է Ֆլորոսը: Հույն պաշտոնյան չի բացառել հնարավոր պատերազմը երկու երկրների միջև, եթե Թուրքիան հատի պայմանական «կարմիր գծերը»:
Ավելի վաղ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը նույնպես հայտարարել էր, որ Հունաստանը պատրաստ է մտնել Թուրքիայի հետ զինված հակամարտության մեջ: