ԿԺԴՀ-ն սկսել է Կորեայի Հանրապետության հետ սահմանին՝ ապառազմականացված գոտում, բարձրախոսներ տեղադրել:
2018 թվականի ապրիլի 27-ին Հարավային և Հյուսիսային Կորեաների ղեկավարների միջև տեղի ունեցած գագաթնաժողովից հետո կողմերը պայմանավորվել էին դադարեցնել բոլոր թշնամական գործողությունները միմյանց հանդեպ և վերացնել քարոզչությունը բարձրախոսների միջոցով ու թռուցիկներ տարածելով:
Համաձայնագրի ստորագրումից հետո երկու կողմերն ապամոնտաժել էին ապառազմականացված գոտում տեղադրված քարոզչական հեռարձակման միջոցները:
Ըստ տեղեկությունների՝ Փհենյանը պատրաստվում է 12 միլիոն քարոզչական թերթիկներ տարածել Կորեայի Հանրապետությունում: Նախատեսվում է օգտագործել նաև ավելի քան 3 հազար փուչիկ:
Իր հերթին, Հարավային Կորեան որոշել է վերանայել ապառազմականացված գոտուց իր բարձրախոսները վերականգնելու տարբերակը: