Հայաստանում ընթացող զարգացումներն անհանգստացրել են Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկին։ Թվիթերում նա գրել էր՝ ԵԺԿ-ն անհանգստացած է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով։ Տուսկի կարծիքով՝ ընդդիմությանը Հայաստանում ճնշում են։
«30 տարվա կոռուպցիոներները հիմա ընդդիմություն են»,- առանց անուններ տալու հակադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԵԽ նախկին նախագահի ղեկավարած կուսակցությանն անդամակցում է Հանրապետական կուսակցությունը։ Հենց նրա աչքերով է Տուսկը տեսնում Հայաստանը՝ եզրակացրին խորհրդարանում։
Նախկին պաշտոնյաների քննադատությանը զուգահեռ, Եվրոպայի այսօրվա ղեկավարությունը մեր երկրին օգնության ձեռք է մեկնել կորոնավիրուսի հաղթահարման հարցում։
Մանրամասները՝ տեսանյութում։