Հունիսի 22-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 2 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 908 է:
Վրաստանում երեկ կորոնավիրուսից բուժվել է ևս 6 հոգի, և ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 761 մարդ: Վարակից երկրում մահացել է 14 հիվանդ: Կարանտինային գոտում է գտնվում 2710 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 269 մարդ:
Վրաստանում կորոնավիրուսի 8 նոր դեպքից 2-ը արդեն վարակված անձի հետ կոնտակտներից են, իսկ 6-ը արտերկրից եկած քաղաքացիներ են: Այս մասին ասել է Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն:
Վարակաբանի գնահատմամբ՝ համաճարակային իրավիճակը երկրում վերահսկելի է, բայց մասնագետները շարունակում են կոչ անել բնակչությանը՝ հետևել անձնական հիգիենայի կանոններին, դիմակ կրել, խուսափել հանրային վայրերից ու մարդկանց կուտակումներից, պահել հեռավորություն: