Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Աֆղանստանում բրիտանացի զինծառայողների կատարած հանցագործությունների երկարատև հետաքննությունը արդյունք չի տվել «բավարար ապացույցներ չլինելու» պատճառով:
Մեղադրանքների հարցով քննությունը սկսվել էր 2014 թվականին և ստացել Northmoor անվանումը: Այն վարել է բրիտանական ռազմական ոստիկանության 120 սպաներից կազմված խումբը:
Քննվել է 675 մեղադրանք, որոնք վերաբերում են Աֆղանստանում բրիտանական բանակի կողմից գերիների նկատմամբ խոշտանգումներին, սեռական բռնություններին, սպանություններին:
Հաղորդվել է նաև 52 կասկածելի մահվան դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել 2005-2013 թվականներին:
Հետաքննությունը, որն այդպես էլ արդյունք չի տվել, Բրիտանիայի պաշտպանության նախարարությանն արժեցել է 10 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նախարարությունից հայտնում են, որ Northmoor-ը դադարեցնում է աշխատանքը բավարար ապացույցներ չլինելու պատճառով: