ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ այսօր կհրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան. տեղեկացրել է ԱԺ նախագահի խորհրդական Դավիթ Կարապետյանը: Արտահերթ նստաշրջանն անցկացվելու է ժամը 13-ին:
Հիշեցնենք՝ «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ Սահմանադրությունում փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է դադարեցնել 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ անդամների լիազորությունները: Ըստ նախագծի` նրանց փոխարեն պետք է նշանակվեն ՍԴ նոր դատավորներ: