Նյու Յորքի ոստիկանությունը սևամորթին կալանավորելու ժամանակ նորից օգտագործել է խեղդելու մեթոդը:
Տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են չորս իրավապահներ միաժամանակ տղամարդուն գետնին գցում: Նրանցից մեկը սկսում է ձեռքով խեղդել ձերբակալվածին, բայց մյուս ոստիկանը գործընկերոջն արագ հետ է քաշում: Սևամորթ տղամարդը հիվանդանոցում է, նրա փաստաբանը պահանջում է քրեական գործ հարուցել ոստիկանության ծառայողների դեմ: Քաղաքապետ Բիլ դը Բլազիոն ասել է, որ ոստիկանության սպային հեռացրել են աշխատանքից, և ողջունել է այդ արագ արձագանքը:
Հունիսի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել, որով ոստիկաններին արգելվում է խեղդելու մեթոդն օգտագործել ձերբակալության ժամանակ: Իրավապահներն այդ քայլին կկարողանան դիմել միայն կյանքին սպառնացող վտանգի դեպքում: