ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 22-ին հանդիպել է «Արցախի ժողովրդավարություն կուսակցություն» խմբակցության պատգամավորների և Ազգային ժողովի աշխատակազմի պատասխանատուների հետ՝ տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
Քննարկվել են ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստին պատգամավորների մասնակցության շուրջ օրերս ստեղծված տարաձայնություններին վերաբերող հարցեր:
Խորհրդարանի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու մարմիններին՝ հետագայում նման խնդիրներից խուսափելու համար: