Կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում մի շարք դրական փոփոխություններ կան Ֆիրդուսի բնակիչներին վերաբերող նախագծում:
Հուշարձանային տարածքում գտնվող Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները կպահպանվեն, կպահպանվեն շենքերի ետնամասի ֆասադները և տվյալ տարածքների համար կստեղծվի նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր՝ 2-4 հարկանի պատմական շենքերով, փայտե պատշգամբներով և հուշարձան շենքերի միջև 200մ հետիոտնային ճանապարհով:
Այս փոփոխությունները կփարատեն մտահոգությունները և Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագիրը էլ ավելի լավը ու ամբողջական կդարձնեն:
Մանրամասները՝ տեսանյութում