Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ կոչ անելով հանգիստ թողնել բանակն ու անվտանգային խնդիրները:
«Արցախի Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազրույցում Ապրիլյան պատերազմի մասին բարձրացված հարցերին շատ հստակ պատասխանել է, և այդ պատասխաններն ունեն իրենց փաստական հիմքերը:
Հաշվի առնելով հարցի նրբությունն անվտանգային տեսանկյունից՝ բովանդակային առումով հավելյալ պարզաբանումներ տալու կարիք չենք տեսնում: Անհարկի է նաև թեմայի շուրջ որոշ գործիչների ակտիվացումը, դրանից իրականությունը չի փոխվում: Ուստի, առաջարկում եմ բավարարվել այսքանով՝ չհատելով «տրամաբանության և բարոյականության» սահմանները:
Հ.Գ. Երբ ասում են, թե գնած սպառազինությունն անսարք է, չգիտես, թե ինչու, բարոյական է, իսկ երբ պնդում են հակառակը, բարոյական չէ՞... Հանգիստ թողեք բանակն ու անվտանգային խնդիրները, քանի որ այդ դիսկուրսը ոչ մի լավ բանի չի բերելու»,- գրել է նա: