Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր համակարգերի մասին, որոնք արդեն Հայաստանում են։
Չինաստանից ժամանած մեր բեռնատար ինքնաթիռով նաև մատակարարվեցին 3 մեծ թթվածին արտադրող կայաններ, որոնք մեծացնելու են հետևյալ 3 բժշկական կենտրոնների կենտրոնացված թթվածին արտադրելու հզորությունները.
-
- Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց,
-
- Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն,
-
- Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղ:
Մատակարարման փուլում են նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, Ոստիկանության հոսպիտալի և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի կենտրոնացված թթվածնային կայանները:
Հայաստան են ժամանել նաև հեղուկ թթվածնային համակարգերը` Սպիտակի, Արտաշատի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Նորքի Ինֆեկցիոն ԲԿ-ների համար:
Բոլոր գնումները իրականացվել են պետական բյուջեի միջոցներով։