ԱԱԾ-ն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործ է հարուցել, որն առնչվում է 2017 թ. ԱԺ ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելու դեպքերին: ԱԺ-ն հունիսի 16-ին համաձայնություն տվեց Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը: Ընտրակաշառք բաժանելու գործով մեղադրանք է առաջադրվել Գ. Ծառուկյանին: Նա շարունակում է պնդել, որ տեղի է ունենում քաղաքական հետապնդում։ Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին:
Այս և Ծառուկյանի մերձավոր շրջապատին առնչվող մյուս քրեական պատմությունները՝ տեսանյութում։