Հետախուզման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 21-ին, ժամը 07։00-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց է մեկնել 17 փրկարար ծառայող։ Հետախուզման արդյունքում հրդեհի նոր օջախներ չեն հայտնաբերվել։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված՝ փրկարարներն ապահովության համար ահռելի քանակությամբ ջուր են տեղափոխել արգելոց։
Տեղում իրականացվում է հերթապահություն։