Արցախում հունիսի 21-ին կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվել է ևս 2 քաղաքացի, ընդհանուր առմամբ բուժվածների թիվը հասել է 65-ի։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Արցախում ընդհանուր առմամբ հաստատվել է COVID-19-ի 97 դեպք, թեստավորվել է 1654 մարդ, կա 80 մեկուսացված անձ։ Վարակակիր անձանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Երկրում մահվան դեպքեր չեն արձանագրվել։