Վրաստանի՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի ղեկավար Զուրաբ Աբաշիձեն հույս է հայտնել, որ օգոստոսին Ռուսաստանում կորոնավիրուսային համաճարակաբանական դրությունը կկարգավորվի, ինչն էլ հնարավորություն կտա բացել ցամաքային սահմանը «Կազբեգի-Վերին Լարս» անցակետով՝ գրում է ТАСС գործակալությունը:
«Մենք բանակցություններ ենք վարում ռուսական կողմի հետ: Սահմանի բացումը կախված է համաճարակաբանական վիճակից: Լավ կլիներ, եթե մեզ հաջողվեր Ռուսաստանի հետ սահմանը բացել օգոստոսին՝ ամռան վերջին»,- հայտնել է Զուրաբ Աբաշիձեն:
«Կազբեգի-Վերին Լարսը» գործող միակ անցակետն է ռուս-վրացական սահմանին: Այն փակվել էր մարտի 16-ին՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ: