Հունիսի 21-ը ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման օրն է: Արցախյան ազատամարտի հերոսական օրերին կազմավորված ստորաբաժանումը աշխարհազորի հետ պաշտպանելով մեր երկրի սահմանները նաև երկրի ներսում պայքարում էր զինված հանցախմբերի դեմ՝ պահպանելով հասարակական կարգն ու քաղաքացիների իրավունքները: Այլևս փաստ է, որ կազմավորման օրվանից ի վեր ոստիկանության զորքերը լծվեցին ներքին կայունության ապահովման կարևորագույն գործին։ Արցախյան ազատամարտի տարիներին արտաքին թշնամու առաջ կանգնած զորքերը՝ հանուն հայրենիքի, հանուն այսօրվա՝ մարտական գործողությունների ընթացքում 56 զոհ տվեց, 4 զինծառայող էլ ճանաչվեցանհետ կորած։ Այժմ էլ ոստիկանության զորքերը պատրաստ են կանգնել հզորացած հայոց բանակի կողքին և գործով է ապացուցել, որ ունակ է նաև սահմաններն անառիկ պահել։ Կարող ենք արձանագրել, որ ոստիկանության զորքերը համակարգի մշտապես կատարելագործվող, տեխնիկապես համալրվող ու զարգացող ստորաբաժանումներից է։ Պատահական չէ, որ այսօր էլ ոստիկանության զորքերը շուրջօրյա ծառայությամբ հանրապետության ողջ տարածքում ներգրավված է արտակարգ դրությամբ պայմանավորված միջոցառումների իրականացմանը և իր առաքելությունը կատարում է պատվով։ Տոնդ շնորհավոր, ոստիկանության զորքեր։