Ռուսաստանի Դաշնության 85 շրջաններում վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 7889 նոր դեպք, 24 ժամում մահացել է 161 հիվանդ, առողջացել ու հիվանդանոցներից դուրս է գրվել 10186 մարդ: Այս մասին տեղեկացնում են հիվանդության տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից՝ գրում է РИА Новости-ն:
Նոր վարակվածների ավելի քան 32 տոկոսի՝ 2579 մարդու մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների:
Ռուսաստանում արդեն երրորդ օրն է, ինչ վարակման օրական ցուցանիշը 8000-ից ցածր է: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կա 576952 վարակված, մահացածների թիվը գերազանցում է 8000-ը: