Թենիսի Մեծ սաղավարտի տարվա երկրորդ մրցաշարը՝ Ֆրանսիայի բաց առաջնությունը`«Ռոլան Գարոսը», կանցկացվի սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 11-ը:
Որոշում է կայացվել մրցաշարն անցկացնել մարզասերների ներկայությամբ՝ միաժամանակ պահպանելով անվտանգության կանոնները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2020 թ. նախատեսված գրունտի վրա անցկացվող բոլոր մրցաշարերը չեղարկվել են: