«Մարտի 1»-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար դատարանի սահմանած 2 մլրդ դրամ գրավը վճարվել է, և նա ազատ է արձակվել:
1lurer.am-ի հետ զրույցում Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը տեղեկացրեց, որ գրավը Վերաքննիչ քրեական դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցվել է երեկ՝ աշխատանքային օրվա ավարտին։ Քրեակատարողական հիմնարկում կատարվել է համապատասխան թղթաբանությունը:
Օրբելյանը հայտնեց, որ օրենքով սահմանված կարգով, բժշկական ստուգումներից հետո Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից վերադարձել է տուն։ Ասաց՝ բուժումը կշարունակի տանը՝ պարբերաբար այցելելով հիվանդանոց: