Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բժիշկների հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է երկրում կորոնավիրուսի համավարակի թուլացման մասին՝ գրում է rbc.ru կայքը՝ հղում կատարելով Կրեմլի կայքի հայտարարությանը:
«Ամբողջ հանրության ջանքերի, քաղաքացիների պատասխանատվության և, իհարկե, ձեր հերոսական աշխատանքի շնորհիվ համավարակը սկսում է նահանջել»,- հայտարարել է ՌԴ նախագահ Պլադիմիր Պուտինը:
Ընդ որում՝ Կրեմլի ղեկավարն ընդգծել է, որ վարակի դեմ պայքարը շարունակվում է, իսկ բուժաշխատողների վրա ծանրաբեռնվածությունը շարունակում է բարձր մնալ: