Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ հունիսի 20-ին անցկացվել է ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2020 թվականի ձմեռային զորակոչի արդյունքներին ու ամառային զորակոչի խնդիրներին:
Ծառայողական խորհրդակցությանը մասնակցել են ռազմական խորհրդի անդամները, ՊԲ-ի համապատասխան ոլորտների պատասխանատուներն ու զինվորական կոմիսարները:
Անդրադարձ է կատարվել համապետական նշանակության միջոցառման ժամանակ արձանագրված դրական զարգացումներին ու տեղ գտած բացթողումներին, քննարկվել է կազմակերպչական բնույթի հարցերի լայն շրջանակ, ներկայացվել են զեկույցներ՝ կատարված նախապատրաստական աշխատանքների, առաջիկա զորակոչի ընթացքում զորամասերում իրականացվելիք հակահամաճարակային համալիր գործընթացների վերաբերյալ:
ՊԲ հրամանատարը, ընդհանրացնելով խորհրդակցության արդյունքները, համապատասխան պաշտոնատար անձանց տվել է ցուցումներ ու հանձնարարականներ՝ տեղեկացրել են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: