Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկոսը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվելուց և ապաքինվելուց հետո իր օրգանիզմում արտադրվել է այդ հիվանդության դեմ հակամարմին` գրում է mk.ru կայքը:
«Տհաճ հիվանդություն է, սակայն, այնուամենայնիվ, փառք Աստծո, մեր բժիշկները հիանալի սովորել են այն բուժել»,- հայտարարել է Դմիտրի Պեսկովը:
Ընդ որում, Կրեմլի ներկայացուցիչը խոստովանել է, որ հիվանդության ընթացքը հեշտ չի եղել, սակայն առողջության տեսանկյունից ամեն ինչ հիանալի է: Նա արդեն վերադարձել է ակտիվ կյանք, թեև պահպանում է դիմակի և ձեռնոցի ռեժիմը: