ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ նշելով, որ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի օֆշորային հաշիվների վրա օրերս կալանք է դրվել:
«Գիտե՞ք, Միշիկն ինչի է նեղված։ Մի քանի օր առաջ կալանք է դրվել Վիրջինյան կղզիների օֆշորում գտնվող նրա հաշվի վրա, որտեղ 7 միլիոն դոլար կա։ Զգում է, որ հեսա ժիլետը պիտի ծախի, որ նոր վիդեո նկարի»,- գրել է նա։