ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանեց, թե ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու համար Մոսկվա մեկնելուց:
Սիմոնյանը հիշեցրեց վարչապետի պարզաբանումը՝ այցը չեղարկում է կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով: Սիմոնյանը հիշեցրեց, որ բոլոր երկրներն էլ այսօր ունեն այդ խնդիրը:
«Միայն Հայաստանի Հանրապետության ղեկավարը չէ, որ հրաժարվել է մասնակցել, այլ նաև շատ ու շատ երկրների: Գիտեք ինչ, Հայստանում ամեն օր բան է փոխվում, և մենք լիահույս ենք, որ նույնիսկ վաղը մենք այդ թվերի հետ կապված անկում կունենանք, և լուծում կգտնվի»,- նշեց Ալեն Սիմոնյանը: