ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո անդրադարձել է «Մարտի 1»-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու՝ Վերաքննիչ դատարանի որոշմանը:
«Մենք դատարանի վճիռները իմանում ենք բոլորի հետ միասին, այսինքն՝ երբ դրանք հրապարակային են դառնում: Մենք որևիցե մեկին չենք բռնում և բաց չենք թողնում: Դա քաղաքական որոշում չի եղել ու չի կարող լինել երբևիցե ՀՀ-ում»,- ընդգծեց Սիմոնյանը՝ հավելելով, որ իրավական գործընթացը շարունակվում է: Նա հիշեցրեց՝ եղել են դեպքեր, երբ Ռոբերտ Քոչարյանին ազատ են արձակել, հետո խափանման միջոցը փոխվել է: Սիմոնյանը վստահեցրեց, որ եթե քաղաքական միջնորդության տրամաբանությամբ շարժվեին, ապա Քոչարյանին հիմա պետք է բաց թողած չլինեին: