Կորոնավիրուսն Իտալիայում հավանաբար եղել է դեռևս դեկտեմբերի սկզբին: Նման եզրահանգման են եկել Իտալիայի առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետները: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:
Ինստիտուտի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վարակը հայտնաբերվել է Միլանի և Թուրինի կոյուղաջրերի նմուշներում: Իտալիայի առողջապահության ոլորտի փորձագետները փորձաքննության են ենթարկել 2019-ի հոկտեմբերից մինչև 2020-ի փետրվար ջրի 40 նմուշ՝ դրանք համեմատելով 2018-ի սեպտեմբերից մինչև 2019-ի հունիս ամսվա ընթացքում վերցված ջրի նմուշների հետ:
COVID-19-ի առաջացմանը նպաստած վարակը եղել է դեկտեմբերի 18-ին Միլանի ու Թուրինի և հունվարի 29-ին Բոլոնիայի կոյուղաջրերի նմուշներում: Նմուշները փորձաքննության են ենթարկվել երկու տարբեր լաբորատորիաներում՝ տարբեր մեթոդներով: