Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը զգուշացնում է, որ կորոնավիրուսի համավարակի տեմպերն արագանում են, և աշխարհը մուտք է գործում «նոր ու վտանգավոր փուլ»: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
ԱՀԿ ղեկավարը նշել, որ աշխարհում մեկ օրում արձանագրված վարակի 150000 նոր դեպքերը երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշն են:
«Վարակման դեպքերի գրեթե կեսն արձանագրվել է Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում: Աշխարհը գտնվում է նոր ու վտանգավոր փուլում: Վարակը դեռևս արագ է տարածվում, այն մահացու է, և մարդկանց մեծ մասը դեռ ենթակա է վարակման»,- հայտարարել է ԱՀԿ ղեկավարը: